Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էրիկ Ալեքսանյանը չէր էլ կարող խնդրահարույց միջնորդությունները ներկայացնելու համար ընտրել դատավոր Ալեքսանյանի հերթապահության օրերը. փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Փաստաբան Զորայր Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքում հատուկ ընդգծվում է, որ նա ներկայացրել է համապատասխան միջնորդությունները հենց դատավոր Ա. Ալեքսանյանի հերթապահության օրերին:

ԱԱԾ ու դատախազությունը սակայն բաց են թողել այն, որ դատավոր Ա. Ալեքսանյանն ու Աջափնյակ-1 դատարանի մյուս բոլոր դատավորները ներգրավված են եղել հերթապահության ոչ միայն միջնորդությունների ներկայացման, այլ նաև ամսվա մյուս բոլոր օրերին: Այս մասին հայտնել է դատարանի նախագահը:

Նշվածից բխում է, որ որպես այդպիսին չեն եղել դատավոր Ա.Ալեքսանյանի հերթապահության օր\օրեր ու հետևապես Է.Ալեքսանյանը չէր էլ կարող խնդրահարույց միջնորդությունները ներկայացնելու համար ընտրել առանձին Ա.Ալեքսանյանի հերթապահության օրերը: