Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երկաթյա ձողով մարմնական վնասվածքներ պատճառած 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած, թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և Էրեբունու վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.20-ի սահմաններում Նոր Արեշի 22-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա երիտասարդը փայտե մահակով հարվածել է նույն փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդին, նա էլ երկաթյա ձողով պատասխան հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

26-ամյա երիտասարդը ձերբակալվել և բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք երկաթյա ձողը:

Երիտասարդը, նախապատրաստված նյութերի հետ, ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: