Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երկրաշարժի հայկական անատոմիան

Երկրաշարժը ցույց է տվել «Թուրքիայի» անատոմիան։ Վերանվանված քաղաքները, որոնք այլ իրական անուններ ունեն, հայկական ավերված եկեղեցիներ, նույնիսկ ավերված մզկիթը վերափոխված հայկական եկեղեցի է։

Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին, «նրանք մեզ հետ են այս ծանր պահին, ինչպես մենք էինք մեր եղբայրների հետ ղարաբաղյան պատերազմի ժամանակ», ասել է Էրդողանը Բաքվի ԱԻՆ որոնողափրկարարական խմբի հետ հանդիպմանը։ Նրա հրամանով որոնողական խմբեր ուղարկած պետությունների թվում Հայաստանը չի նշվել։

Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա՝ հերձումից հետո բացահայտվում է «Թուրքիայի» հայկական էությունը, և Էրդողանը թիկունքում զգում է միլիոնավոր հայերի շունչը, որոնց հողերի վրա իր փեսան կառուցել է նոր «թուրքական տներ»։

Էրդողանը հայտարարել է, որ չի չեղարկի մայիսի 14-ին նախատեսված նախագահի ընտրությունները։ Այն, ինչը նրան ստիպեց ընտրությունները հետաձգել հունիսի 18-ից մայիսի 14-ը, թույլ չի տալիս հետաձգել ընտրությունները մինչև աշուն։ 2023 թվականի հուլիսի 24-ին լրանում է Լոզանի պայմանագրի 100-ամյակը, որը սահմանում է ներկայիս Թուրքիայի սահմանների մեծ մասը։ Էրդողանը պետք է հասցնի. 2020 թվականի աշնանից նա իր ընկերոջ՝ Պուտինի հետ միասին ջանում է, որ հասցնի մինչև 2023 թվականի հուլիսը։

«Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը երկրաշարժի նախօրեին այցելել է Հայաստանի Կարսի մարզ, որը սահմանակից է Ադրբեջանի Նախիջևանի շրջանին», հաղորդել են Բաքվի լրատվամիջոցները։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը կազատվի սփյուռքի և արտաքին ուժերի ճնշումներից և կաջակցի դռների բացմանը` բարձրացնելով սեփական ժողովրդի բարեկեցության մակարդակը», ​​Կարսում ասել է Մուշը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը, դրանով անցնող հաղորդուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի համար, անիմաստ է, որ Հայաստանը պատրանքների մեջ հայտնվի ուրիշների ազդեցության տակ»։

Երկրաշարժը կարող է առաջացնել աշխարհաքաղաքական վերափոխումներ, որոնց մասին հիմա նույնիսկ դժվար է մտածել: