Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել

Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին նյութական թեթև վնասներ է կրել:  Այս մասին գրում է «Հայերն այսօր»-ը։ 

«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշեան-Պողիկեանի ներկայացմամբ, Սիրիայում երկրաշարժի հետևանքով ժամը 12։30-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 390-ի, վիրավորներինը՝ ավելի քան 600-ի։ Զոհերի թվում կան հայազգի քաղաքացիներ։ 

«Գանձասար»-ը գրում է, որ երկրաշարժը զգացվել Քեսապի և շրջակա գյուղերում։ Ցնցումների հետևանքով Քեսապում զոհեր չկան։ Արձանագրվել են միայն նյութական վնասներ։  Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցին թեթև վնասներ է կրել։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։

CNN-ի հաղորդմամբ, Թուրքիայում ու Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 670 մարդ, հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ 

Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: