Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում և կից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում և կից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները։Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ-ից։

Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգում հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ներկայացվել է լրամշակված ու փոխհամաձայնեցված տարբերակը:
Օրենքի ընդունումը միտված է մթնոլորտային օդի պահպանության իրավական և կազմակերպչական հիմքերի սահմանմանը՝ ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են մասնավոր ընկերությունների համար մոտիվացիոն գործիքների կիրառմանը, մթնոլորտային օդի աղտոտվածության բացասական հետևանքներին, մոնիթորինգային կենտրոնների տեխնիկական հագեցվածությանը և այլն:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: