Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երկրորդ երջանկությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի չորս մարզերն այսուհետ «իր տարածքն» են: Ինչի՞ հիման վրա: Ասվում է՝ հանրաքվեի: Ե՞րբ են հրապարակվել հանրաքվեների մասնակցող քաղաքացիների ցուցակները: Ինչպե՞ս եւ որտե՞ղ են ձեւավորվել ընտրական տեղամասերը: Ովքե՞ր էին տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամները: Ե՞րբ եւ ինչպե՞ս են ամփոփվել «հանրաքվեների» արդյունքները: Այդ եւ մի շարք այլ կարեւոր իրավական հարցեր, ըստ էության, պատասխան չունեն:

«Ի՛մն է, եւ վերջ»՝ այլ երկրի տարածքի բռնակցման համար որեւէ փաստարկ պետք չէ: Անհրաժեշտ է միայն քարոզչություն՝ «ամերիկացիները եւ եվրոպացիներն այլասերված են եւ անհավատ, զուրկ են բարոյական արժեքներից»: Բայց ինչպես ցանկացած քարոզչություն՝ դրանք պարզապես բացականչություններ են, որոնք հիմնավորման կարիք չեն զգում:

«Լկտիությունը երկրորդ երջանկությունն է»՝ ռուսական հայտնի ասացվածքը կիրառելի է թե մեծ բռնապետությունների, եւ թե մանր ավտոկրատիաների դեպքում: Եվ ողբերգություններն էլ, ըստ այդմ, լինում են տարբեր մասշտաբի: Օրինակ, երբ Հայաստանում վարչապետը ԿԸՀ նախագահ է ուզում նշանակել իր նախկին ստորադասին եւ սեփական կուսակցության պատգամավորին, դա, իհարկե, լկտիություն է, բայց ողբերգական հետեւանքների չի բերի: Պարզապես ուժի եւ անպատժելիության ցուցադրություն է՝ ինչ ուզեմ՝ կանեմ, ոչ ոք չի կարող դիմակայել իմ քմահաճույքներին: Ի դեպ, դա խոսում է իշխանության որոշակի մտավախությունների մասին՝ ո՞վ գիտի, թե ինչ խնդիրներ ստիպված պիտի լինի լուծել ԿԸՀ-ն՝ առաջիկա ընտրությունների ժամանակ:

Իսկ ահա ընդդիմադիր պատգամավորի՝ կասկածելի հիմքով կալանավորված որդուն ԵՊՀ-ից հեռացնելը զուտ լկտիություն չէ: Զավակներից քաղաքական վրեժ լուծելը մեզ տանում է դեպի նախորդ դարի 30-ական թվականները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ