Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երուսաղեմի սինագոգում ահաբեկչության հետևանքով Ուկրաինայի քաղաքացի է զոհվել

Արևելյան Երուսաղեմի հրեական Նևե Յակով թաղամասի սինագոգի մոտ ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում է Ուկրաինայի քաղաքացին։ ՏԱՍՍ-իփոխանցմամբ՝ այս մասին Facebook-ում շաբաթ օրը հայտնել է Իսրայելում Ուկրաինայի դեսպանությունը։

«Ցավով հայտնում ենք, որ անմեղ զոհերի թվում կա Ուկրաինայի քաղաքացի: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների լիարժեք ապաքինման համար»,-ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Ուրբաթ երեկոյան Արևելյան Երուսաղեմի հրեական Նևե Յակով թաղամասի սինագոգի մոտ տեղի է ունեցել ահաբեկչություն, զոհվել է յոթ մարդ, երեքը՝ վիրավորվել։ Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչը, ամենայն հավանականությամբ, գործել է միայնակ, նրան վերացրել են իրավապահները՝ երբ նա փորձել է փախչել դեպքի վայրից