Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երվանդ Ազատյանի մտքի հորիզոնում հայն ու Հայաստանն առաջին տեղում էին, գործի ու գրչի ուղեծրում մշտապես հայկական շահի առաջնորդությունն էր. Արմեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել սփյուռքահայ ճանաչված  մտավորական, մեծավաստակ գրող, հրապարակախոս, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ։

«Երվանդ Ազատյանը լայնախոհ և խորաթափանց ազգային գործիչ էր, որի մտքի հորիզոնում հայն ու Հայաստանն առաջին տեղում էին, որի գործի ու գրչի ուղեծրում մշտապես  հայկական շահի առաջնորդությունն էր:

Մեր բազմաթիվ զրույցների ու հանդիպումների շարքում ինձ համար առանձնակի հիշարժան ու տպավորիչ է մեր զրույցը 2021թ. հունիսին, նրա անկեղծ մտահոգություններն ու  խոր դիտարկումները:

Վշտակցության խոսքերս եմ հղում Երվանդ Ազատյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, մեր ժողովրդին»:

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ