Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես այս պահին հայտարարում եմ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի նոր փուլի սկիզբը. Հրանտ Խաչատրյան

ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն այսօր խորհրդարանում հրավիրած լսումների ժամանակ ասաց, որ հայտարարում է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի նոր փուլի մասին։

«Մեր առջև նետված մարտահրավերների պատասխանը կարող է լինել, եթե մենք ձև գտնենք, առիթ գտնենք, առաջնորդ գտնենք, ում շուրջ համախմբվելով՝ կարող ենք բռունցք կազմել և այդ բռունցքը սեղանին հարվածելով՝ ասել, որ հայ ժողովուրդը եկել է հավերժության խորքերից, հիմա ապրում է այդ նույն տրամաբանությամբ և գնում է դեպի հավերժություն։ Եվ ցանկացած ոտնձգություն հայ ժողովրդի նկատմամբ ոչ միայն հանցանք է մեր ժողովրդի, այլ ողջ մարդկության նկատմամբ»,- ասաց նա։

Հրանտ Խաչատրյանը հանդես եկավ առաջարկությամբ․ «Երբ ժողովուրդը երես է թեքում իշխանական մեծամասնությունից, նա հայացքը շրջում է դեպի իշխանական փոքրամասնություն։ Ես առաջարկում եմ, որ մենք 3 օր այս հայտարարության փաստաթղթի վրա աշխատելուց հետո կարող ենք դիմել հայ ժողովրդին և ստանալ այն աջակցությունը, որն ակնկալում ենք։ Առաջին հերթին դա պարտավոր է անել խորհրդարանական ընդդիմությունը։ Իմ խոսքն ուղղված է նաև խորհրդարանական մեծամասնությանը, աշխարհասփյուռ հայությանը։ Իմ առաջարկն այն է, որ վաղը հանգստանում ենք, երկուշաբթի նորից հավաքվում ենք և աշխատում ենք այս հայտարարության տեքստի վրա։ Ես այս պահին հայտարարում եմ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի նոր փուլի սկիզբը»,- ասաց նա։