Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես այս պետության ոչ մի բանին արդեն չեմ հավատում, լրիվ ստի վրա է հիմնված. զոհված զինծառայողի հայր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող  Շմավոն Սերոբյանի հայրը դեռ ապրիլից պահանջել է արտաշիրիմում կատարել, սակայն մինչ օրս նրա պահանջը չի կատարվել։ Այսօր  պաշտպանության նախարարության մոտ էր Շմավոն Սերոբյանի հայրը՝ այլ զոհված զինծառայողների հարազատների հետ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարարի կամ փոխնախարարի հետ։

«Ես ապրիլից արտաշիրիմում եմ պահանջել, առ այսօր չի եղել։ Էլ  ո՞ւմից պահանջեմ։ Ես այս պետության ոչ մի բանին արդեն չեմ հավատում, լրիվ ստի վրա է հիմնված։ Մնում է տունս էլ ծախեմ, թողնեմ, գնամ այս երկրից»,- ասաց զոհվածի հայրը։

Նրա խոսքով, ստի երկիր է, ստի երկրում մարդն ինչքա՞ն կարող է ապրել։

«Մինչև ե՞րբ աչքներիս մոխիր փչեն, ստով առաջ տանեն իրենց գործերը»,- հարցադրում արեց նա։

 Շմավոն Սերոբյանը ծառայել է 5-րդ պաշտպանական շրջանում (Մարտակերտի պաշտպանական շրջան)։ Հայրն ասաց, որ ընդամենը մի քանի ամիս էր մնացել զորացրվելուն։