Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես չեմ կարծում, որ Ալիևն է որոշում Արցախի հարցը, որոշում է հայ ազգը․ Թևան Պողոսյան

«Ես չեմ կարծում, որ Ալիևն է որոշում Արցախի հարցը, որոշում է հայ ազգը»,-  «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց   «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

Նրա գնահատմամբ, սակայն որոշումը հետևյալն է․ « Ձեռքերս լվանամ բրախեմ, ով ուզում է թող անի»։
Թևան Պողոսյանի կարծիքով, եթե հայ ազգը կտրուկ ասի, որ «ես եմ որոշելու», ապա Ալիևը որքան ուզում է՝ թող խոսի։

«Եթե ուզում եք պատերազմը բացառել, ապա միակ ճանապարհը՝ պատերազմին պատրաստվելն է։ Կունենանք որևէ փաստաթուղթ, թե՝ ոչ, արդեն կարևոր չի լինելու»։

Ինչ վերաբերում է  կոնսոլիդացիայի անհրաժեշտությանն, ապա Պողոսյանն այստեղ հարց հնչեցրեց՝ ո՞րն է  նպատակը։

«Պարզապես բացակայում է նպատակը․ սկսենք նրանից, որ ունե՞նք ազգային երազանք, նպատակ ։ 1988-ի շարժումը ստացվեց, որովհետև կար նպատակ, անունն էլ՝ միացում էր ․․․Եկեք նպատակ դնենք, ունե՞նք հնարավորություն հայերով միավորվելու»,-ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։