Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էս ինչ «գոլդ» հանձնարարական ունեք. Հրաչյա Սարգսյանը՝ իր տեղակալ Գրիգորյանին

«Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին՝ հսկողական թիվ 300: Ձեռնարկել համապատասխան միջոցներ գովազդի տեղադրման վայրերում ժամային սահմանափակումներ սահմանելու ուղղությամբ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարականն ընթերցեց քաղաքապետարանի քարտուղարության աշխատակիցը:

«Էս ինչ «գոլդ» հանձնարարական ունեք»,-կատակեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղից արձագանքեց՝ ասելով, որ լավ չլսեց, թե ինչ ասաց քաղաքապետը:

«Գոլդ» հանձնարարական ունեք, համարը 300 է, էլի»,-կատակեց Սարգսյանը:

Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ համապատասխան նորմատիվային ակտի փոփոխություններով պետք է հարցը կարգավորվի:

«Մշակում ենք և  կփորձենք նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարությունից կարծիքներ ստանալ մինչև Երևանի ավագանու հաջորդ նիստը»,-զեկուցեց Սուրեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետն անընդունելի համարեց, որ երթևեկության պիկ ժամին քաղաքի փողոցներում գովազդների պաստառներ են փոխվում, ինչի հետևանքով խցանումներ են առաջանում և հանձնարարեց գործընթացն այնպես կարգավորել, որ գովազդային պաստառները գիշերային ժամերին փոխվեն: