Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի քաղաքական ասպարեզում այս պահի դրությամբ ընդհանրապես չեմ պատկերացնում». Ալեն Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ընտրություններից մեկ տարի անց չե՞ք կարծում, որ դուք «ապագա կա»-ի խոստումը ձախողել եք ու ձեր հեռանալու ժամանակն է. այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Չէ, չեմ կարծում»:

Ճշտեցին՝ նորմա՞լ է, որ պատերազմ ունենք ՀՀ ինքնիշխան տարածքում՝ նա պատասխանեց. «Նորմալ չի»: Բա ապագան ո՞րն է՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ապագան այն է, որ մենք պատերազմ չունենանք: Պատերազմը խնդիր է, որը մենք պետք է լուծենք»:

Հարցին՝ իսկ մասնակի իշխանափոխության տարբերակը կքննարկե՞ք, Ռոբերտ Քոչարյանի առաջարկը, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը ճիշտ ասաց, որ մատերն էլ կտրեն, որեւէ մեկը իր ու Իշխան Սաղաթելյանի օգտին չի քվեարկի»:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ՀՀ-ում կա մեկ ցանկալի թեկնածու ու դա ոչ թե Քոչարյանն է, այլ՝ Փաշինյանը, որի համար քվեարկել են. «Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի քաղաքական ասպարեզում այս պահի դրությամբ ընդհանրապես չեմ պատկերացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ