Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ըստ Էրդողանի խոսնակի՝ Հայաստանն ավելի շատ Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ունի քան՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ermenihaber. Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին:

Քալընը համոզմունք է հայտնել, որ «Առաջիկա 10 տարվա ընթացքում շատ լավ քայլեր են արվելու ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի հետ:

«Հայաստանի հետ էլ մեր հարաբերությունները արագորեն կկարգավորվեն: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով ամբողջ Կովկասում հանգստության ու բարեկեցության ժամանակաշրջան կգա: Սրանից բոլորս կշահենք։ Նույնիսկ ամենաշատը Հայաստանը կշահի։ Որովհետև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է՝ 3 միլիոն բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենաշատը կնպաստի Հայաստանի զարգացմանը»,-ասել է նա:

Քալընը նորից առաջ է քաշել թուրքական այն պնդումները, թե հայկական սփյուռքը չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում:

«Կարող եմ ասել՝ հակառակ հայկական սփյուռքի կարծիքին՝ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան՝ ԱՄՆ-ի Ֆրանսիայի ու այլ երկրների: Գիտեք՝ հայկական սփյուռքն ամենաշատը կենտրոնացած է աշխարհի 2 երկրում՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, որտեղ նրանք ծայրաստիճան ազդեցիկ են՝ քաղաքականության, տնտեսության, մեդիայի ու այլ ոլորտներում»,-ասել է Քալընը:

Վերջինս նաև պնդել է, որ «Հայաստանը փաստացի Ռուսաստանի ռազմական հովանավորության ու տնտեսական ուժի վերահսկողության տակ գտնվող և Արևմտյան դաշինքի մի մասը դիտարկող ու դիրքավորել ցանկացող երկիր է: Այստեղից դուրս գալը Հայաստանի օգտին է լինելու: Այդ պատճառով նրանց համար ամենաճիշտ տարբերակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է»,-ասել է Քալընը: