Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էստոնիայում վարչապետի՝ էներգետիկ խնդիրների մասին հայտարարությունից հետո սկսել են էլեկտրական գեներատորներ գնել

Էստոնիայի բնակիչները սկսել են էլեկտրական գեներատորներ գնել վարչապետ Կայ Կալլասի խոսքերից հետո, որը քաղաքացիներին նախազգուշացրել է էլեկտրաէներգիայի հետ կապված հնարավոր խնդիրների մասին, հաղորդում է պետական հեռուստառադիոհեռարձակման ERR պորտալը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։

Bauhof մանրածախ խանութների ցանցի մենեջեր Սվեն Միլլին Կալլասին նկարագրել է որպես հիանալի վաճառող, քանի որ մեկ օրվա ընթացքում հաջողվել է իրացնել ավելի քան 100 էլեկտրական գեներատոր, ինչը գերազանցում է վերջին չորս ամսվա ցուցանիշը:

«Սա ցույց է տալիս, որ մարդիկ չափազանց արագ արձագանքեցին վարչապետից ստացված տեղեկատվությանը»,- ասել է նա։

Պարբերականը նշում է, որ երկրի քաղաքացիները սկսել են ավելի հաճախ ձեռք բերել չոր սննդամթերք, կենդանիների կեր, անձնական հիգիենայի պարագաներ, լապտերներ և մարտկոցներ: