Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե 1-ին դարում Ֆեյսբուք լիներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ընդունված է ասել, որ մենք ապրում ենք հետճշմարտության դարաշրջանում, երբ կարեւոր է ոչ թե այն, ինչ տեղի է ունեցել, այլ այն, թե ինչ է դրա մասին խոսվում: Նույնը կարելի է ասել ոչ միայն իրադարձությունների, այլեւ՝ տեքստերի մասին: Սոցցանցերը ամեն օր, գուցե՝ ամեն րոպե, մեզ տալիս են դրա վառ օրինակները: Ցանկացած տեքստ կարելի է մեկնաբանել ցանկացած ձեւով՝ վերցնելով դրա մի հատված, եւ միտումնավոր կամ անկեղծորեն մատուցելով այն՝ որպես վտանգավոր, հակամարդկային կամ դաժան երեւույթ:

Եկեք որպես օրինակ վերցնենք Ավետարանի Լեռան քարոզը, եւ պատկերացնենք, որ այդ տեքստը տեղադրվել է Ֆեյսբուքում, եւ Քրիստոսի հայ «հեյթերները» այն մեկնաբանում են լայն զանգվածներին Աստծո դեմ տրամադրելու համար: Ներկայացնենք մի քանի մեջբերում Լեռան քարոզից, եւ տեսնենք, թե ինչպե՞ս դրանք կարելի է մեկնաբանել ֆեյսբուքյան ոճով:

«Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է Երկնքի արքայությունը»:

–         Տեսեք, թե ի՞նչ է քարոզում, ցանկանում է, որ մենք հոգեւոր արժեքներ չունենանք, խոտի պես ապրենք…

«Երանի հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն»:

–         Սա ուզում է կոտրել մեր դիմադրողականությունը, կոչ է անում հեզությամբ ենթարկվել չարիքին:

«Եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր եւ դեն գցիր այն»:

–         Մազոխիզմի եւ ինքնավնասման քարոզ է:

«Բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեցեք նրանց համար, ովքեր չարչարում եւ հալածում են ձեզ»:

–         Ուզում է, որ մենք թուրքին ներենք, բարիշենք նրա հետ եւ մորթվենք յաթաղանից:

«Որեւէ սրբություն շների մի տվեք, ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որպեսզի չլինի, թե դրանք կոխոտեն, եւ դառնալով՝ ձեզ վրա հարձակվեն»:

–         Հասարակ ժողովրդին արհամարհում է, իրեն բարձր է պահում, սուտի էլիտարիստ է խաղում:

Ահա այս ոճով կարելի է վարկաբեկել, ծանակել ցանկացած տեքստ, ինչը եւ արվում է ամեն օր, ամեն վայրկյան: Բայց մի՞թե դա 21-րդ դարի եւ Ֆեյսբուքի առանձնահատկությունն է: Չէ՞ որ նույն ոճով աղավաղում էին Տիրոջ խոսքերը հենց դրանք արտասանելու պահին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ