Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե 5լ․ բենզինը լցվում է կրակի վրա՝ վառարանի մեջ, անվտանգային պայմանները չէին կարող ապահովվել այնպես, որ վնաս չառաջանա»․ ՔՊ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ բանակում շրջադարձային փոփոխություններ կան։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել, հատկապես, եթե հաշվի առնենք 15 զինվորի կյանք խլած վերջին ողբերգական դեպքը։ «Հարցն ինձ տխրեցրեց»,-ասաց Արմեն Խաչատրյանն ու շարունակեց,-«այդ փոփոխությունները ոչ թե արվել են, այլ սկսվել են։ Ցավում եմ, որ հիմա եք արձանագրում, որ դրանք սկսվել են, որովհետեւ այնքան ենք խոսել այդ մասին։ Հիմա եք հարց տալիս։ Օրինակ, կադրային սպաների լուրջ խնդիր ունենք, եւ դրա համար ռազմաուսումնական հաստատություններում լուրջ բարեփոխումներ են իրականացվել»։

Արմեն Խաչատրյանը հիշեցրեց նաեւ, որ 2022թ․-ից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված եւ ավարտած անձինք Երեւանում բնակարան են ստանալու․ «Նաեւ հնարավորություն է տրվել, որ ժամկետայինները վեց ամիս ծառայելուց հետո պայմանագիր կնքեն եւ դառնան պայմանագրային զինծառայող ու ծառայեն բնակավայրին մոտ։ Ծառայելուց հետո կստանան հինգ միլիոն դրամի պարգեւավճար, բարձր աշխատավարձ։ Ողջ ԶՈՒ-ի համար աշխատավարձերի կտրուկ բարձրացման հնարավորություն ստեղծվեց՝ ատեստավորման միջոցով։ Այսքանն եմ հիշում, բայց բազմաթիվ փոփոխություններ են իրականացվել»։

Նկատառմանն ի պատասխան, որ 15 զինվորի մահվան դեպքը ցույց տվեց, որ բանակում լրջագույն խնդիրներ կան, որ զինվորներն ապրում են տարրական պայմաններից զուրկ կացարաններում, Արմեն Խաչատրյանը նշեց․ «44-օրյա պատերազմից երկու տարի է անցել։ Դրանից հետո մի շարք ռազմական գործողություններ են եղել։ Զորքերի տեղակայման վայրերն են փոխվել։ Ինժեներական հնարավոր կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն է եղել։ Ասում եք՝ տարրական պայմաններ ապահովված չեն եղել։ Եղել են։ Բայց ինչ տարրական պայմաններ էլ որ ապահովվեն, եթե հինգ լիտրանոց բենզինը լցվում է կրակի վրա՝ վառարանի մեջ, անվտանգային պայմանները չէին կարող ապահովվել այնպես, որ վնաս չառաջանա։ Այլ բան, որ վնասների հետեւանքների առաջացման, ծանրության եւ ծավալի մեջ կարող էին փոփոխություններ լինել։ Հարուցված է քրեական գործ, հանգամանքները կպարզվեն»։

Թե ինչպես էր ավտոմեքենայի համար նախատեսված բենզինը հայտնվել այդտեղ, Արմեն Խաչատրյանը նշեց․ «Այն օգտագործվում է, շինարարական աշխատանք է իրականացվում, տրակտորների գործարկման համար պետք է։ Այդ բենզինը կացարանից հեռու է եղել, բայց բերվել է կացարան։ Ավել բան չեմ կարող ասել, քննություն է ընթանում»։

Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ զինվորների համար լավ պայմաններով տնակներ են ստեղծվում, բայց անընդհատ բարելավման խնդիր կա․ «Այդ աշխատանքը չի սկսվում եւ ավարտվում։ Սա անընդհատ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ