Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե ԱԱԾ-ն գիտեր այդ ոսկորների մասին, ինչո՞ւ մինչեւ հիմա՝ 94թ․-ից այս կողմ, չեն փոխանակել»․ Սեյրան Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Նախ, պատերազմից երկու տարի է անցել, եւ վարչապետի որոշմամբ ստեղծված գերիների հարցով հանձնաժողովը միայն վերջին մեկ ամսում նկատեցինք, որ նիստ է արել՝ ԱԱԾ պետի գլխավորությամբ։ Երկու տարի գործընթացը կատարել են հատվածական՝ ամեն գերատեսչություն իր մասով։ Պետական հանձնաժողովը չի աշխատել։ Հիմա գոնե մի ամիս աշխատել են՝ այդքան քննադատությունից հետո»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ հայտարարությանը, որ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Արցախյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր։

Սեյրան Օհանյանը նշեց՝ այս հարցում դժվարությունները մշտապես կապված են եղել այն փաստի հետ, որ պետական մակարդակով ՀՀ-Ադրբեջան շփումները բացակայել են․ «Բայց կարծում եմ այս իշխանության օրոք այդ կապը պետք է լինի վերջին բանակցային գործընթացում։ ԱԱԾ-ին պետք է հարցնել՝ արդյոք ամբողջակա՞ն են տեղեկությունները, որոնողական աշխատանքներն ամբողջությա՞մբ են իրականացրել, այդ փոխանցված ոսկորները վերջի՞ն պատերազմից են։ Եթե նախորդ պատերազմից են եւ եթե տեղեկություններ ունեին այդ մասին, ինչո՞ւ մինչեւ հիմա՝ 94թ․-ից այս կողմ, չեն փոխանակել։ Եթե վերջին պատերազմից է, ապա հասկանալի է»։

Սեյրան Օհանյանը նաեւ զուգահեռ իրավիճակ ներկայացրեց․ «Օրերս Վարդենիսում էինք, որի բնակիչներից մեկի որդին զոհվեց այս սեպտեմբերին, եւ դին միջդիրքային տարածությունում է մնացել, չեն կարողանում հանել։ Հիշո՞ւմ եք 2014թ․-ին ուղղաթիռի խփվելուց հետո մեր տղաների մարմիններն ինչպես կարողացան հրամանատարները թափանցել եւ հետ բերել։ Այսինքն, պետք է ծավալել գործունեություն, որպեսզի միջդիրքային տարածությունում գտնվող մարմինները վերադարձվեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ