Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե այդքան անելանելի է այսօր վիճակդ ու պարտադրված ես հայկական երկու պետականությունների շահերին հակասող փաստաթղթեր ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չես տալիս». «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Առաջ պատերազմում պարտությունն էր Նիկոլ Փաշինյանը բարդում նախկինների վրա, հիմա իր կողմից ստորագրվելիք փաստաթղթերն ու զիջումներն է նրանց վերագրում: Հազարավոր առարկություններ ու փաստարկներ են բերվել` ապացուցելու համար, որ դա ոչ միայն սխալ է, այլեւ բարոյականության բոլոր նորմերից դուրս է:

Մյուսները հարցեր են բարձրացնում` եթե այդքան անհուսալի էր վիճակը, ինչո՞ւ 18-ին ստանձնեցիր իշխանությունը, ինչո՞ւ 2 տարվա ընթացքում չասացիր այդ մասին, ինչո՞ւ ժամանակին չգնացիր համաձայնության, ինչո՞ւ բանը հասցրիր պատերազմի եւ թույլ տվեցիր, որ այդքան երեխա զոհվի: Հարցեր, որոնց որեւէ հոդաբաշխ պատասխան չի տրվել: Եվ վերջապես` եթե այդքան անելանելի է այսօր վիճակդ ու պարտադրված ես հայկական երկու պետականությունների շահերին հակասող փաստաթղթեր ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չես տալիս: Ինչո՞ւ շանս չես տալիս, որ նրանք, ովքեր ելքը տեսնում են, ի վիճակի են ինչ-որ բան փոխել, փորձեն դա անել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: