Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե այսօրվա իշխանավորները պատերազմի ժամանակ կանգնեին զինվորի կողքին, այսօր չէին գա ձևական ծնկի իջնեին. Սեյրան Օհանյան

«Բանակը նրանց համար խորթ է, որովհետև բանակի կայացման գործում այսօրվա իշխանավորներից շատ-շատերը  ոչինչ չեն արել»,-Եռաբլուրում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա պաշտոնյաներից շատերը բանակում չեն ծառայել և նրանց համար խորթ է բանակի մթնոլորտի զգացողությունը, դժվարությունները:

«Իշխանությունների համար բանակը խորթ է, քանի որ այլ պայմանավորվածություններ ունեին, մեր երկրին խոստացել էին խաղաղություն, կայուն զարգացում, բայց բերեցին պատերազմ և բազմաթիվ զոհեր: Եթե այսօրվա երկրի ղեկավարության ներկայացուցիչները պատերազմի ժամանակ գնային կանգնեին զինվորի և հրամանատարի կողքին, մենք զոհեր քիչ կունենայինք և նրանք էլ այստեղ չէին գա ձևական ծնկի իջնեին, իբր թե մտահոգված են»,-հայտարարեց Օհանյանը:

Նա իր պնդումը հիմնավորեց՝ ասելով, որ այդ ամենը ձևական է, քանի որ դրանից հետո էլ իշխանությունները ոչինչ չեն արել բանակը կայացնելու համար, իսկ ինքը, ժողովուրդը և շատ զինվորականներ սրտացավ են: