Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե բիզնեսմենը մեծահարուստ է, գարեջուր է արտադրում ու դրանով հարստանում է, եթե ես այդ գարեջուրը չխմեմ, ինքը չի հարստանալու». Հովիկ Աղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Եթե որեւէ բիզնեսմեն իր շնորհքով մեծահարուստ է, Աստված տա՝ ավելի հարստանա, բայց դա մենակ իրենով չի: Եթե ինքը գարեջուր է արտադրում ու դրանով հարստանում է, եթե ես այդ գարեջուրը չխմեմ, ինքը չի հարստանալու, հետեւաբար պետք է շահագրգռված լինի, որ ոչ թե շատ գարեջուր խմեն, այլ գարեջուր խմողների թիվը շատանա, արտագաղթ չլինի իր երկրից: Այստեղ գալիս է պետության դերը, որպեսզի կարգավորի այդ հարաբերությունները»,- այսօր ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք, որ նախագծով համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն է ներդրվում: Ըստ Աղազարյանի, 1000 բիզնեսմեններից 999-ը խուսափում են հարկերից ու դա ամբողջ աշխարհում է. «Համընդհանուր հայտարարագրման համակարգը, որ ներդնում ենք, մի կարեւոր բաց ունի, որովհետեւ այսօրվա մեր 20 տարեկան երիտասարդները, աղջիկները վաղը չէ մյուս օրը դառնալու են պատգամավորներ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց եթե այսօր իրենք չհայտարարագրվեն հենց այն նույն նկարի մասին, որն իրենց տան պատից կախված է եւ իրենք դա ունեն, ապա վաղը, երբ դառնան փոխնախարար կամ նախարար, երբ հանկարծ ձեռք բերեն գույք՝ եկամուտները մի քանի անգամ գերազանցող, հարց կառաջանա՝ որտեղի՞ց: Ինքը կասի՝ նկար ունեի, վաճառել եմ: Ավելի լավ չի՞, որ այսօրվանից հայտարարագրեն այդ մասին, որ իրենց հետագիծը թափանցիկ լինի»: Նա ասաց, որ սա վերահսկման գործիք է, որ ապագա կառավարությունում ապօրինի չհարստանան ու կեղեքեն քաղաքացիներին»:

Աղազարյանը նկարն էր մատնանշել, որովհետեւ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էր որպես օրինակ նշել ոմանց տանը միլիոնավոր դոլարների կտավները ու խոսել ոչ միայն եկամուտների, այլեւ գույքի հայտարարագրման անհրաժեշտության մասին: Գուրգեն Արսենյանին, որը նկարների թանկարժեք հավաքածու ունի, Թունյանի օրինակը դուր չեկավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ