Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե իրողությունները ձեռնտու չեն, դրանց հետ չպետք է հաշտվել, այլ պետք է պայքարել. Վարդան Ոսկանյան

 «Մենք պետք է որպես ազգ հստակ որոշենք՝ ուզո՞ւմ ենք ապրել համայնքի կարգավիճակում, ինչպես եղել ենք դարեր շարունակ, թե կարող ենք լինել պետության կարգավիճակում»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ նման մտածողությունը բխում  համայնքային մտածողությունից, երբ սեփական քաղաքականությունը պատվիրակում ես ուրիշի պետությանը, ուժին ու զինուժին՝ անկախ նրանից, թե այդ պետությունը ՌԴ-ն է ԱՄՆ-ը, հնդկաստանը թե Իրանը:

Նրա խոսքով խնդրի արմատները այլ պետություններում չեն, այլ մեր մեջ է:

Վարդան Ոսկանյանն հայտարարեց, որ այդքան շատ խոսվող խաղաղությունը ներկայիս Ադրբեջանի հետ հնարարվոր չէ, հետևաբար պետք է պատրաստվել ոչ թե խաղաղության, այլ պատերազմին, որն ամեն րոպե կարող է թակել մեր դուռը՝ ընդգծելով, որ այն անխուսափելիորեն լինելու է:

«Եթե ինչ-որ բան անխուսափելի է, ապա պետք է դրան պատրաստ լինես, դրա համար պետք է ամբողջությամբ փոխել օրակարգը: Այն պետք է լինի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պատրաստվելու օրակարգ»,-հայտարարեց Վարդան Ոսկանյանը և հավաստիացրեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում որևէ թուղթ չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխիք, նույնիսկ եթե նրա թիկունքում կանգնած է գերտերությունը:

Նա բերեց Ուկրաինայի օրինակը, երբ նրա թիկունքում կանգնած էր ԱՄՆ-ը, բայց այն չապահովագրեց նրան պատերազմից:

Ոսկանյանը կրկնեց, որ անվտանգությունը չպետք է դիտարկել թուղթը, այլ պետք է այլ գործոններ ընտրել:

Փորձագետը գտնում է, որ պետք է խոսել մեր հասարակության հետ, հասկանալ, որ խնդիրների մեծ մասը վերաբերում է հենց մեզ, պետք է սահմանել պետության տեսլականը, որը կլինի հայկական բոլոր պետականությունների ժառանգորդը:

«Մենք պետք է վերադառնանք մեր տարածաշրջան: Մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, բաց մտովի ապրում ենք Արևմուտքում, Եվրոպայում և այն բերում է կոնֆլիկտի»,-նկատեց փորձագետը և պնդեց, որ Կենտրոնական Եվրոպայում էլ Մերձավոր արևելք է արդեն:

Նրա կարծիքով՝ Հայաստանի անվտանգային համակարգն պետք է համալրել այլ բաղադրիչներով, նաև՝ պետություններով, ինչպիսիք Իրանը և Հնդկաստանը, որոնքն այսօր զսպում են Ադրբեջանի ախորժակը:

«Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ հուսալքությունը մեծ շռայլություն է, այն հավասար է մահվան, պետք է իրատեսորեն գնահատել իրողությունները, բայց մեկ պայմանով՝ եթե դրանք ձեռնտու չեն, դրանց հետ չպետք է հաշտվել, այլ պետք է պայքարել»,-ասաց Ոսկանյանը և շեշտեց, որ այսօր Սյունիքը Հայաստանի կազմում է, քանի որ պայքարում ենք իրողությունների դեմ:

Նկատելով, որ 1918 թվականի Հայստանը ստեծվեց ոչ թե Ցեղասպանությունից հետո ստեղծված իրողությունների հետ հաշտվելու հետևանքով, այլ դրա դեմ պայքարելու շնորհիվ՝ իրանագետն հայտարարեց, որ իրողությունների հետ հաշտվելու համար պետություն ունենալ պետք չէ: