Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե կգտնվի մեկը, որն ինձ կմեղադրի պետությունից 1 լումա տանելու մեջ, ուղիղ եթերում կթքեմ ձեր երեսին, ես ի՞նչ կարող էի տանել՝ աթո՞ռը, սեղա՞նը». Նաիրա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ձեզանից որեւէ գործողություն չի պահանջվում, բոլոր նրանք, ովքեր ուզում են այս մահաբեր երթը կանգնեցնել, ովքեր ուզում են դիակների վրա բռնած շուրջպարը կանգնեցնել, ամսի 23-ին եկեք Հանրապետության հրապարակ: Ամեն մեկին մի անուն եք դնում՝ սրա բոյը չեմ հավանում, Նաիրա Զոհրաբյանի սանրվածքը չեմ հավանում, այս մեկը նախկին է, այն մեկը ներկա է, ինչ-որ պիտակներ եք կպցրել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ոչ միայն 4 տարվա, այլեւ իր պատգամավորական տարիների կուտակած կոդերը՝ «թալան, թալան», աշխատել է: Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ ես ուզում եմ մեկը գա իմ առաջ կանգնի ու հենց ուղիղ եթերում ինձ ասի, թե ես ինչ եմ թալանել, ի՞նչ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ հանձնաժողովի նախագահ է եղել 14 տարի. «Ունեցել եմ կաբինետ, որի գույքի մեծամասնությունը գնել եմ ես անձամբ, 2009-ից նվիրել եմ այդ գույքը Ազգային ժողովին, դրել եմ ԱԺ բալանսի վրա եւ այդ գույքը՝ իմ գնած գրասեղանը, հանձնել եմ ԱԺ-ին եւ դուրս եմ եկել: Եվ եթե կգտնվի մեկը, որն ինձ կմեղադրի պետությունից մեկ լումա տանելու մեջ, ես ձեզ ասում եմ՝ ուղիղ եթերում կթքեմ ձեր երեսին: Հասկանո՞ւմ եք, չի կարելի բոլորին այդ նույն ֆորմուլայի տակ դնել եւ բոլորին անցկացնել: Ես ի՞նչ կարող էի տանել՝ աթո՞ռը, սեղա՞նը: Անհարմար է, դուրս եկեք այդ նիկոլական մանիպուլյացիայից: Այո, եղել է թալան, եղել են թալանչիներ, թալանչիների մեծ մասը հիմա Նիկոլ Փաշինյանի հիմնական մատակարարներն են եւ իր կնոջ ֆոնդի հիմնական մատակարարներն են: Այո, եղել է անարդարություն, այդ անարդարության դեմ ես էլ եմ պայքարել»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախկինում ընդդիմադիր հարթակում կանգնածների վերաբերյալ ունեցել է վերապահում, որի մասին խոսել է ու հալածվել: Հիմա հորդորում է, որ վստահեն Էդգար Ղազարյանին ու գան Հանրապետության հրապարակ, որովհետեւ նա չի թալանել ու պրոֆեսիոնալ աշխատել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ