Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե Լավրովը ծանոթ չի, կներկայացնենք, որ ծանոթանա». Սամվել Բաբայանի կարծիքով՝ լռելու փոխարեն Հայաստանը պետք է ամբողջ դիվանագիտական ջանքերը գործի դնի. «Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

1923 թվակաների քարտեզներով՝ Արցախի տարածքը կազմել է 8 հազար քառակուսի կիլոմետր, հիմա մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետրը, «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Բաբայանը հարց է ուղղում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ ո՞ւր է այդ 4 հազար 900 քառակուսի մետր տարածքը։

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատմական փաստերն է վկայակոչում՝ 1813-ին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ղարաբաղի տարածքներն անցել են Ռուսաստանին, եղել են մելիքություններ, որոնց տարածքը կազմել է 24 հազար քառակուսի կիլոմետր։

Ըստ Բաբայանի՝ կայսրության փլուզումից և Սովետական միության ստեղծումից հետո, 1920 թվականի ապրիլին 21-րդ բանակը մտել է Ադրբեջանով եկել Ղարաբաղի տակ կանգնել, ղարաբաղցիների հետ ստորագրել փաստաթուղթ՝ խոստանալով արցախցիներին, անկախություն, ինքնուրույնություն և նոր միայն արցախցիները թույլ են տվել, որ իրենց տարածքում տեղակայվեն զորքերը։

«Կա էդ փաստաթուղթը, եթե Լավրովը ծանոթ չի, կներկայացնենք, որ ծանոթանա», – ասաց Բաբայանը՝ շարունակելով․ – «1921 թվին Կովկասի բյուրոյով որոշում են, Ղարաբաղը տալիս Ադրբեջանի մի մաս, 23 թվին փաստաթուղթ են ստորագրում՝ կազմել նրա քարտեզը։ Նոր քարտեզ են կազմում 8 հազար քառակուսի կիլոմետրը, կտանք և էդ փաստաթուղթը։ Հիմա Արցախը մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետր, հա, Լավրովին կհարցնեի՝ «բա էն 4 հազար 900 ո՞ւր է, տեսնես տեղը ինքը գիտի՞, էդ որ ասում է՝ 7 շրջանը պիտի հանձնեինք, դա ճիշտ որոշում է», – ասաց Բաբայանը։

Բաբայանի կարծիքով՝ լռելու փոխարեն Հայաստանը պետք է ամբողջ դիվանագիտական ջանքերը գործի դնի։

«Ասեց մարդը, լռեցինք։ Եթե դիվանագիտական մեր ամբողջ կորպուսը փաստաթղթերը դնեին, մեր արտգործնախարարը, որ գնում դեմ դիմաց նստում է, դնում է դեմն, ասում է՝ «մի հատ հասկացրու ինչ ես ասում», – ասաց Բաբայանը՝ նկատելով՝ Ռուսաստանն ուզում է, որ Թուրքիայի գործող նախագահը վերընտրվի և լծվել է դրան, Ադրբեջանին օգնելու գործին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: