Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե ՓՊ նախագահը եւ խորհրդի անդամները քաղաքական չեզոքություն չպահպանեն, օրենքով կլինի հիմք՝ արտոնագրի կասեցումը քննարկելու համար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններով վերանայվում է փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցակարգը, ընդլայնվում են ՓՊ խորհրդի լիազորությունները, իսկ անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դառնում է ավելի հասանելի։ Նախագծի երկրորդ ընթերցմամբ մշակված տարբերակն այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնելով՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշեց․ «Վերանայվելու է նաեւ փաստաբանների որակավորման կարգը, ինչի արդյունքում որոշակի մասնագիտական փորձ ունեցողները հնարավորություն կունենան որակավորման քննությունների մասնակցելու՝ առանց փաստաբանական դպրոցում սովորելու»։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ այսինքն, փաստաբան դառնալու համար բազային կրթությունը պարտադիր չէ՞, դպրոցն ավարտելուց հետո հնարավո՞ր է փաստաբան դառնալու համար քննություններ հանձնել։ Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ բազային կրթությունը պարտադիր է․ «Բարձր մասնագիտական կրթություն ունեցողները հնարավորություն կունենան շրջանցելու փաստաբանական դպրոցում սովորելու փուլը եւ մասնակցել որակավորման քննություններին։ Խոսքը դատավորների, դատախազների, քննիչների մասին է, որոնք տարիներ շարունակ աշխատել են ոլորտում։ Նրանք ստիպված չեն լինի նորավարտ ուսանողների հետ նույն նստարանին դասերի մասնակցել։ Սա է գաղափարի էությունը։ Առաջնահերթություն ենք տալու գիտությունների թեկնածուներին, դոկտորներին»։

Սերգեյ Բագրատյանը նաեւ նշեց՝ ՓՊ-ի կանոնադրության մեջ որեւէ բան նշված չէ քաղաքական գործընթացներին մասնակցելու տեսանկյունից․ «Կարծում եմ՝ փաստաբանի գործունեության ապաքաղաքական լինելը խիստ կարեւոր է։ Քաղաքական կողմնորոշումը կարող է խանգարել մասնագիտական կարողություններն օբյեկտիվորեն կիրառելիս։ Սրան իրավական տեսք տալ հնարավո՞ր է»։

Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ մտահոգությունը տեղին է․ «Միջազգային գործընկերներն ու փաստաթղթերը խորհուրդ են տալիս, որ ՓՊ-ի ղեկավարն ու խորհրդի անդամները զերծ մնան քաղաքական դիրքորոշում հայտնելուց։ Անհատ փաստաբանները կարող են լինել քաղաքական թիմի անդամ եւ դիրքորոշում հայտնել, բայց երբ նախագահը կամ խորհրդի անդամներն են դա անում, դա կասկած է առաջացնում եւ կաշկանդվածություն։ Այդ պատճառով այս նախագծով սահմանել ենք, որ ՓՊ նախագահը եւ խորհրդի անդամները քաղաքական չեզոքություն պետք է պահպանեն։ Ուստի ձեր մտահոգությունը հնարավորինս բացառված է։ Եթե ակնհայտ հանդես գան կոչով կամ քաղաքական հայտարարություններ անեն, որոնք կխախտեն օրենքը, կլինի հիմք՝ արտոնագրի կասեցումը քննարկելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ