Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրահանձնաժողովը քննարկում է ՌԴ-ում զորակոչից խուսափողներին ընդունելու հարցը

Եվրահանձնաժողովը  ակտիվորեն քննարկում է Եվրամիության երկրների հետ մոբիլիզացիայից խուսափող Ռուսաստանի քաղաքացիների ընդունելու հնարավորությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Անիտա Հիպերը։

Նա ասաց, որ այսօր՝ սեպտեմբերի 26-ին և վաղը, այս հարցով ԵՄ աշխատանքային խմբերը կհանդիպեն։ Նրա խոսքով՝ ԵՀ-ն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է օգնել եվրոպական երկրներին փախստականների ընդունման հարցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԵՄ-ն սեպտեմբերի կեսերին կասեցրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը երկրում զորակոչ է հայտարարել։ Լատվիան, Լեհաստանը և Էստոնիան հրաժարվել են վիզաներ տրամադրել զորակոչից խուսափողներին։

Գերմանիան հակառակ դիրք է գրավում։ Զորակոչից խուսափողներին վիզաների տրամադրմանն աջակցել են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Իսպանիայի ԱԳՆ-ն և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։