Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եվրամիության և Ադրբեջանի միջև կնքված գազային պայմանագիրը ԵՄ հերթական սխալն է, որից շահելու է նաև ՌԴ-ն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ազատություն». Եվրամիության ու Ադրբեջանի միջև կնքված գազային պայմանագիրը հակասում է դաշինքի բնապահպանական նպատակներին ու մարդու իրավունքների չափանիշներին, Politico հանդեսում գրել է իրավապաշտպանությամբ զբաղվող Bench Watch ցանցի փորձագետ Գլիգոր Ռադեչիցը:

Բնապահպան ակտիվիստը պնդում է՝ Բրյուսելի ու Բաքվի միջև անցած ամիս ստորագրված գազային հուշագիրը Եվրամիության հերթական սխալն է, որից շահելու է նաև Ռուսաստանը:

Politico-ի հոդվածագիրը նշում է՝ շատ ավելի քիչ է խոսվել այն մասին, որ Կասպից ծովից Եվրոպա գազ հասցնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները պատկանում են նաև ռուսական «Լուկօյլ» ընկերությանը, որը սերտ կապեր ունի Պուտինի վարչակազմի հետ։

Ռուսական ընկերությունը Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից մի քանի օր առաջ 1.45 միլիարդ դոլարով ձեռք բերեց Շահ Դենիզի ևս տասը տոկոս բաժնետոմս՝ իր մասնաբաժինը հասցնելով 20 տոկոսի և դառնալով երկրորդ ամենախոշոր բաժնետերը բրիտանական «Բրիթիշ փեթրոլիումից» հետո:

Բացի Շահ Դենիզից, «Լուկօյլը» փորձում է Ադրբեջանում նաև այլ ոլորտներում ընդարձակվել: Անցած տարի, օրինակ, ռուսական ընկերությունը «Բրիթիշ Փեթրոլիում»-ից գնել է Ապշերոնի թերակղզու մերձակայքում նավթ և գազ որոնելու համար ստեղծված ընկերության 25 տոկոսը, գրում է Politico-ի սյունակագիրը:

«Լուկօյլը» նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի բաժնետերերից է, ևս 16 տոկոսը բաժնեմաս էլ ունի ադրբեջանական գազամատակարարման ընկերությունում՝ ադրբեջանական SOCAR-ի, British Petroleum-ի ու թուրքական Petrolleri-ի հետ:

«Լուկօյլը» Ռուսաստանում խոշոր հարկատու է, որը կարող է օգտագործել Ադրբեջանից ստացված շահույթը՝ պուտինյան պատերազմական մեքենան ֆինանսավորելու համար: Բացի այդ, ըստ հոդվածի հեղինակի, մասնակցելով ադրբեջանական բազմաթիվ նախագծերի, ռուսական ընկերությունը կարող է նաև այնպիսի տեղեկություններ ստանալ, որոնք կարող են ծառայեցվել Կրեմլի շահերին:

«Վաղուց ժամանակն է, որ հանձնաժողովը դասեր քաղի էներգետիկ անվտանգության իր նախկին սխալներից և գործարքների չգնա բռնապետական վարչակազմերի հետ», – եզրակացնում է բնապահպան ակտիվիստը՝ Politico-ում հրապարակած հոդվածում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Արտակ ԽՈՒԼՅԱՆ