Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրան շարունակում է արժևորվել

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.14 դրամ` նոյեմբերի 27-ի համեմատ արժեզրկվելով 0.1է դրամով։

Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 402 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.33 դրամ (արժևորվել է 1.71 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 415 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 410 դրամ է, վաճառքը՝ 416 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  6.12 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.55 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 6.35 դրամ, վաճառքը՝ 6.44-6.45 դրամ։