Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եվրատեսիլի» պատվին հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սա «Բարեկամություն» մետրոյի վերջին կանգառն է:

Գործընկերս հիշեցրեց, որ 2015 թ․-ից այդպես տգեղ երևացող թելերից կախված էին պաստառներ, որոնք ներառում էին այն երկրի անունը, դրոշը և թվականը, որոնք ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը:

Իհարկե, շատ հաճելի էր, հատկապես որ պարբերաբար ավելանում էին դրանք ավելի ուշ ճանաչած երկրների պաստառներով, մինչև 2018թ-ի գարուն: Ոչ միայն հաճելի էր, ազդեցիկ, նաև ասելիք ուներ, սովորեցնում էր, հիշեցնում էր և մի տեսակ երախտիքի խոսք էր տվյալ երկրին:

Երեկվանից մնացել են այդ այլանդակ լարերը:

Մետրոյի հսկիչներից մեկը մեր հարցին, թե ինչու են հանել, պատասխանեց․ «Ասել են՝ «Եվրատեսիլի» համար»:
Եթե այդ մարդկանց բերելու են այդ կայարան, արդյոք նրանք ավելի լավ չէի՞ն զգա իրենց՝ տեսնելով իրենց երկրի անունն ու դրոշը:
Քիչ առաջ դիմեցի Երեւանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք «Եվրատեսիլի» պատվին են հանել պաստառները, թե՞, այնուամենայնիվ, պաստառները կվերականգնվեն, պատճառն այլ է:

Մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը տեղեկացրեց, որ պաստառները հանված են ժամանակավորապես: Բացի պաստառներից, նաեւ մետրոյի այլ կայարաններից հանված են գովազդային տարատեսակ պաստառները:

Ըստ նրա, «Եվրատեսիլի» օրերին Բարեկամություն, Զորավար Անդրանիկ, Հանրապետություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական, իրականացվելու են միջոցառումներ, տեղադրվելու են դեկորներ, գորգեր, լույսեր, ներկայացվելու է մեր երկրի պատմությունը, մշակույթը, արժեքները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ