Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրոպական կենտրոնական բանկը սկսել է գնել եվրոգոտու թույլ տնտեսությունների պետական պարտատոմսեր

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) սկսել է միլիոնավոր եվրոյի պետական պարտատոմսեր գնել եվրոգոտու ամենախոցելի երկրներից: Financial Times (FT) թերթի տարածած լուրը ներկայացնում «Գազոտա ռու»-ն։

Դրանով ԵԿԲ-ն ցանկանում է աջակցել պետություններին՝ տնտեսական անկայունության և բարձր տոկոսադրույքների ժամանակաշրջանում: Հունիսին և հուլիսին Եվրոպական կենտրոնական բանկը ընդհանուր առմամբ 17 մլրդ եվրո է ներդրել Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի պետական պարտատոմսերի շուկայում, միևնույն ժամանակ Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների պետական պարտատոմսերի ծավալը նվազել է 18 մլրդ եվրոյով՝ դրանց մարման ժամկետները լրանալու պատճառով:

«ԵԿԲ-ն, ըստ երևույթին, շատ ակտիվ է՝ վերաներդրելով իր գրեթե բոլոր եկամուտները ծայրամասային առանցքային երկրներից»,-գրում է Pictet Wealth Management-ի մակրոտնտեսական վերլուծության ղեկավար Ֆրեդերիկ Դուկրոզեն: