Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրոպայում ԱՄՆ անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի ավագ խորհրդականին ներկայացրել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Սոնա Ղազարյանը փետրվարի 3-ին հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիրի հետ:

Կարեւորելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատումը` կողմերն ընդգծել են այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները:

ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, անվտանգային խնդիրների վրա:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարեւորվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը եւ հայկական կողմի` այս ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: