Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրոպայում բիզնեսին օգնելու խոստումները չեն խանգարում ձեռներեցներին փախչել օվկիանոսից այն կողմ

ԵՄ-ի տնտեսության վերականգնման ծրագրերին կարող է խանգարել ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Էներգետիկ ճգնաժամը, մատակարարման շղթաների խախտումը, գնողունակության նվազումը ստիպում են եվրոպական արտադրողներին ավելի լավ պայմաններ փնտրել։

Նշվում է նաև, որ բիզնեսին օգնելու Բրյուսելի խոստումները չեն խանգարում բիզնեսմեններին փախչել օվկիանոսից այն կողմ: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը 369 միլիարդ սուբսիդիա է հատկացրել այն ընկերությունների համար, որոնք երկրում զարգացնում են մաքուր էներգետիկան: Շահերի բախումը սպառնում է վերաճել առևտրային պատերազմի։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնական թեման եղել է մասնատված աշխարհում համագործակցության վերականգնումը։ Նշվել է, որ ուկրաինական հակամարտությունը սննդի հետ կապված խնդիրներ է առաջացրել, կյանքը թանկացել է, ինչպես նաև այն սպառնում է երկրների համատեղ ջանքերին՝ Եվրոպայում արտադրությունը պահպանելու համար: Դրան զուգահեռ Բրյուսելը բիզնեսին խոստանում է ամեն տեսակ օգնություն, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հիշեցրել է «Կանաչ գործարք»-ի մասին՝ մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները հասցնել 55%-ի:

Սակայն, ըստ գործակալության, էներգետիկ ճգնաժամի և ձեռնարկությունների փակման ֆոնին այս ամենն անիրատեսական է թվում։ Տնտեսագետ Լեոնիդ Խազանովը Եվրոպայի անցումը կանաչ էներգիային չափազանց անհավանական է համարում նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում։ «Քամու էլեկտրակայանները հանգիստ ժամանակ չեն աշխատում, արևային էլեկտրակայանները չեն աշխատում ամպամած եղանակին, ԵՄ-ն չունի բավարար հողատարածք դրանց կառուցման համար, բացի այդ, այժմ դրանք շատ ավելի թանկ են նստում, քան նախկինում»,- նշել է նա։

Գերմանական արդյունաբերական միության տնօրեն Տանյա Գենները հայտնել է, որ եվրոպական բիզնեսի համար ամերիկյան շուկան ավելի գրավիչ է, յուրաքանչյուր չորրորդ ընկերությունը մտածել է արտադրությունը տեղափոխելու մասին։ Իսկ ԱՄՆ-ում վերջերս ընդունված կանաչ սուբսիդիաների ծրագիրը կնպաստի դրան։