Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվս մեկ քաղաքական ուժ հայտարարեց Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին

«Ազգային առաջընթացը» հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին։  

Տարածած հայտարարության մեջ ասված է.

«Ակնհայտ է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները կրկին վերածվելու են սևերի և սպիտակների միջև «պայքարի», ինչպես դա տեղի է ունեցել 2018թ-ից ի վեր բոլոր ընտրությունների ժամանակ՝ թե ԱԺ-ի և թե Երևանի ավագանու։

Ակնհայտ է, որ գործող կառավարությունը և Երևանի ավագանու կառավարող թիմը ձախողել են իրենց նախընտրական ծրագրերի իրագործումը։ Երևանի խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված, իսկ դրանց լուծման հեռանկարները գրեթե զրոյական են թե ներկա իշխանությունների օրոք, թե նախկինների վերադարձի դեպքում։

Ակնհայտ է նաև, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել այլընտրանք կամ այլընտրանքներ քաղաքական դաշտում։

Կուսակցությունը նաև հայտնում է, ու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը»:

Հիշեցնենք, որ այս պահին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է ՔՊ-ն,   թեկնածուն  Տիգրան Ավինյանն է, «Ուժը հայրենյաց»-ը, թեկնածուն  Նատալյա Ռոտենբերգն է, Եվրոպական կուսակցությունը, թեկնածուն  Ռուբեն Հախվերդյանն է։