ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն նախազգուշացրել է Եվրոպայում մոտալուտ տնտեսական անկման մասին: Կիրակի՝ օգոստոսի 7-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Ֆինլանդիայի և եվրոպական այլ երկրների քաղաքացիները պետք է պատրաստ լինեն նրան, որ իրենց տնտեսական վիճակը տարեցտարի այլևս չի բարելավվի, ինչին բոլորը սովոր են։ Տնտեսական իրավիճակի վատթարացումը, ըստ նախագահի, կարող է ազդել եվրոպական միասնության հայեցակարգի վրա։
Նինիստոն նաև նշել է, որ աճում է անհանգստությունը Ուկրաինայում էսկալացիայի առնչությամբ։ «Այդ ռիսկը դեռևս առկա է մշտապես, և դա պետք է հաշվի առնել», – մեջբերում է գործակալությունը նախագահի խոսքերը։

Օգոստոսի 4-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ Սենատը հաստատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունների վավերացման մասին բանաձեւը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր