Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆլորիդայում «Յան» փոթորկի պատճառով 2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Յան» փոթորկի հետևանքով առանց լույսի մնացած էլեկտրաէներգիայի սպառողների թիվը գերազանցել է 2 միլիոնը, հայտնում է Poweroutage.com պորտալը, որը միավորում է Հյուսիսային Ամերիկայի ցանցային ընկերությունների տվյալները, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ըստ պորտալի, նահանգում բոլոր սպառողների մոտ 20%-ը հոսանքազրկված է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել էր Ֆլորիդայի մի շարք քաղաքների քաղաքապետերին, որոնք հայտնվել են «Յան» փոթորկի ճիրաններում և նրանց հավաստիացրել դաշնային կառավարության լիակատար աջակցությունը։

«Յան» փոթորիկը չորեքշաբթի օրը հարվածել է Ֆլորիդայի հարավ-արևմտյան ափին։ ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը «Յանը գնահատել է որպես «4-րդ կարգի չափազանց վտանգավոր փոթորիկ»: Քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 240 կիլոմետրի։

Չորեքշաբթի գիշերը «Յան» փոթորիկը անցել է արևմտյան Կուբայով։ Այն հասել է առավելագույն՝ հինգերորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի: Տարերային աղետի պատճառով Կարիբյան կղզին ամբողջությամբ հոսանքազրկվել է, երկու մարդ է մահացել Պինար դել Ռիո նահանգում։ Երկրի արևմուտքում և կենտրոնական հատվածում տարհանվել է ավելի քան 50 հազար մարդ։