Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը։ Այն գլխավորել է ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը՝ առաջ անցնելով Amazon–ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսին ով չորս գլխավորել է Forbes-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Մասկի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 45%-ով և կազմել 219 մլրդ դոլար։ Բեզոսը նույն ժամանակահատվածում կորցրել է 6 միլիարդ դոլար և նրա կարողությունն այժմ կազմում է 171 միլիարդ դոլար: Երրորդ հորիզոնականում «Louis Vuitton Moët Hennessy» խմբի նախագահ Բեռնար Առնոն է՝ 158 միլիարդ դոլար կարողությամբ։

Ըստ Forbes-ի՝ չորրորդ տեղը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 129 մլրդ դոլար, իսկ հնգյակը եզրափակում է «Berkshire Hathaway» հոլդինգային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը՝ 118 մլրդ կարողությամբ:

Մարկ Ցուկերբերգը հինգերորդ հորիզոնականից իջել է տասնհինգերորդ տեղը՝ մեկ տարվա ընթացքում կորցնելով գրեթե 30 միլիարդ դոլար (նրա հարստությունն այժմ գնահատվում է 67,3 միլիարդ դոլար):

Forbes-ը նշում է, որ ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում մոլորակի 2668 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը նվազել է մինչև 12,7 տրիլիոն դոլար, ընդ որում միլիարդատերերի ցուցակը լքել է 329 մարդ, ինչը ամենամեծ թիվն է 2009 թվականի ճգնաժամից ի վեր:

Միևնույն ժամանակ, փոփ երգչուհի Ռիհաննան և «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հայտնվել են այս տարվա ամենահարուստ մարդկանց վարկանիշում։

Միլիարդատերերի ամենամեծ թիվը նախկինի պես բաժին է ընկնում ԱՄՆ-ին (735), երկրորդ տեղում Չինաստանն է (607), այնուհետև Հնդկաստանը (166), Գերմանիան (134) և Ռուսաստանը (83):