Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Foreign Policy-ն Հունգարիայի վարչապետին անվանել է ԵՄ-ում Ռուսաստանի «տրոյական ձին»

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին կարելի է անվանել Ռուսաստանի «տրոյական ձին» Եվրամիությունում (ԵՄ), քանի որ նրա քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բազմիցս շեղվել է համաեվրոպական կուրսից՝ նպաստելով լարվածության սրմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ամերիկյան Foreign Policy հանդեսը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Օրբանը՝ ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության տրոյական ձին է, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հենց սկզբից ձգտել է խուսափել Կրեմլի ուղղակի քննադատությունից և հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունից էներգակիրների մատակարարումների նկատմամբ պատժամիջոցների դեմ: «Հունգարիայի վարչապետին նույնիսկ հաջողվել է հետաձգել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատումը, մինչև իր երկրի համար «նավթի էմբարգոյից բացառություն ստանալը»»,-ընդգծել է պարբերականը։

Foreign Policy-ի հետ զրուցած վերլուծաբանները Օրբանի այս պահվածքը պայմանավորում են երկու՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ գործոն այն փաստն է, որ Հունգարիան մեծապես կախված է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումից, որը կազմում է հանրապետություն բնական գազի մատակարարումների մոտ 80%-ը և նավթի 65%-ը։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ, փորձագետների կարծիքով, Օրբանը սեփական ներքին քաղաքականությունը ձևավորելիս առաջնորդվում է ռուսական պետական մոդելով։

Ամսագրի վերլուծաբանները նաև նշում են, որ կա նաև երրորդ պատճառ, թե ինչու Բուդապեշտը Ռուսաստանի նկատմամբ ԵՄ այլ երկրներից առանձնացված դիրքորոշում է ցուցաբերում։ Foreign Policy-ի գնահատմամբ՝ վարչապետը «քաղել է այն դասերը», որոնք ստացել է ֆրանսիական Renault ավտոարտադրողը, երբ Ռուսաստանում իր բիզնեսը վաճառել է «մեկ ռուբլով»: «Օրբանը տեղյակ է Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական կապերի մասշտաբների մասին և «չի վտանգի դրանք»,-եզրափակում է ամսագիրը։