Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖՈՏՈ. Դատախազը կգա ընդդիմադիր պատգամավորների հետեւից

ՀՀ Ազգային ժողովի բարձրագույն խորհրդի նիստում ներառված են վաղվանից մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգային հարցերը: Ինչպես ArmLur.am-ը եւ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել էին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան կմտնի «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ: Սեյրան Օհանյանի մասով 3 միջնորդություն է ներկայացված (լուսանկարում 8,9,10), որից մեկը գաղտնի է՝ կապված ՊՆ զենքերի մատակարարման թեմայի հետ:

Բայց բոլոր միջնորդությունները «Քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» են:
Մեկ միջնորդություն էլ «Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» է: Նկատենք, որ երկու պատգամավորների դեպքում էլ կալանավորելու միջնորդությամբ դատախազը հանդես չի եկել: Սա նշանակում է, որ ընդդիմադիր պատգամավորները չեն կալանավորվի, այլ միայն նրանց նկատմամբ կհարուցվի քրեական գործ, կկատարվի քննություն: Ասել է թե՝ այս փուլում դեռ պատգամավորները կզրկվեն իրենց անձեռնամխելիությունից:

Կասկած չկա, որ 71 հոգանոց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կգտնվեն պատգաավորներ, որոնք «կողմ» կքվեարկեն Չարչյանին եւ Օհանյանին անձռնամխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության երեք միջնորդություններից մեկը խորհրդարանում կքննարկվի փակ նիստով, քանի որ այն գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել: Մյուս երկու միջնորդություններն արդեն կքննարկվեն բաց նիստով, որի ժամանակ էլ, ԱԺ պատգամավորների մեծամասնության որոշմամբ, Օհանյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից:

Միայն հավելենք, որ դեռ պարզ չէ, թե որն օրն է դատախազը միջնորդությունները քննարկվելու, քանի որ քննարկվող հարցերի հերթականությունը դեռ որոշված չէ. պարզ կլինի երեկոյան:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ն թեեւ վերջնական որոշում չունի այս մասով, բայց, ամեն դեպքում, մեծամասնությունը տրամադրված է համաձայնություն տալ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Պատճառն էլ այն է, որ չեն ցանկանում հակադրվել դատախազության որոշմանը: