Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖՈՏՈ. Հետաքրքիր դրվագներ դիվանագետների՝ Գեղարքունիքի մարզ այցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ավելի քան 45 ներկայացուցիչներ այցելել էին Գեղարքունիքի մարզ: Նրանք եղել են Սոթք և Կութ համայնքներում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպաններին ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները։

Դեսպաններն ուշադրությամբ հետեւում եւ լսում էին, թե ինչ է ներկայացվում: Բավական ակտիվ էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոնը, որն անձամբ էր իր հեռախոսով տարածքում նկարահանումներ կատարում:

Նա նաեւ ՀՀ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ էր բավական ակտիվ:  Ասուլիսի ժամանակ մի քանի հարցեր ուղղեց նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ հետաքրքրվելով օրինակ, թե ինչպես է լուծվելու օդի աղտոտվածության խնդիրը:

Հետաքրքիր է, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները բավական ակտիվ էին նաեւ միմյանց հետ շփումներում, օրինակ նույն Ֆրանսիայի դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը հաճախ միասին էին դիտարկումներ անցկացնում:

Նույն կերպ միասին էին նաեւ շրջում ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը եւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին: Սկզբնական շրջանում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շրջում էր նախարարի ու մարզպետի հետ, սակայն շրջայցի ընթացքում նրան հաճախ կարող էինք տեսնել նաեւ քաղաքացիների հետ շփվելիս, իսկ մյուս դեսպանների հետ նա այնքան էլ չէր շփվում:

Նաիրա Հովհաննիսյան