Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖՈՏՈ. Մարինե Պետրոսյանը՝ լավագույն դերասանուհի. «Զուլալի» ֆիլմի հերթական մրցանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Սանկտ Պետերբուրգում մրցանակի է արժանացել. մրցանակը ստացել է դերասանուհի Մարինե Պետրոսյանը՝ արժանանալով լավագույն դերասանուհու կոչմանը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ  ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Մարինե Պետրոսյանը` լավագույն դերասանուհի. «Զուլալիի» հաղթարշավը շարունակվում է:«Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը ք.Գատչինայի (Ս.Պետերբուրգ) «Գրականություն եւ կինո» («Литература и кино») XVIII միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը», – գրված է հրապարակմանը կից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցանակի էր արժանացել ֆիլմում Զուլալիին մարմնավորող Հերմինե Ստեփանյանը՝ Սալենտոյի միջազգային կինոփառատոնում Զուլալիի դերակատարման համար ստանալով լավագույն դերասանուհի մրցանակը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնել էր, Ֆիլմի երաժշտությունը գրել է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, եւ հենց  «Զուլալիի» առանձնահատկություններից է այն, որ Տիգրան Մանսուրյանը, ավելի քան 30 տարվա դադարից հետո, կինոերաժշտություն է գրել հենց այս ֆիլմի համար։

Լիդա Եղիազարյան