Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖՈՏՈ. Ուր են կորել և ինչով են զբաղվում երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուր են կորել երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները, այս հարցն այսօր հետաքրքրում է հանրության մեծամասնությանը: Արշակյան քույրերն արդեն մի քանի տարի է, ինչ դադարել են ստեղծագործել: Վերջին տեսահոլովակը «Ապրելու ապրիլ» երգը նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, քույրերը ներկայացրել են 2015 թվականին:

Նշենք, որ Ինգա եւ Անուշ քույրերը հայկական շոուբիզնեսում այն եզակի երգչուհիներից են, որոնք ունեն հատուկ իրենց բնորոշ տարբերվող գույն ու երանգ:

Արշակյան քույրերից Ինգա Արշակյանն ամուսնացել է, մշտական բնակություն հաստատել ՄՆ-ում, իսկ Անուշ Արշակյանից որեւէ տեղեկություն չկա, քանի որ քույրերը պասիվ են նաեւ սոցիալական հարթակներում:

Հիշեցնենք, որ 2009 թվականին «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել են Ինգա եւ Անուշ Արշակյանները:

Լիդա Եղիազարյան