Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի Caesar հաուբիցներ

Մինչեւ 12 Caesar ինքնագնաց հաուբիցներ, որոնք արտադրվել են Ֆրանսիայում Դանիայի համար, շուտով կուղարկվեն Ուկրաինա, գրում է ֆրանսիական Le Monde թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Երեք երկրների կառավարությունների միջեւ սկզբունքային համաձայնություն արդեն ձեռք է բերվել, սակայն տեխնիկական մանրամասները դեռ համաձայնեցվում են։

Թերթի տեղեկություններով՝ խոսքը 6-12 միավոր հաուբիցների մասին է։ Ընդհանուր առմամբ, Կիևը Ֆրանսիայից խնդրել է լրացուցիչ 15 նման հաուբից։ Ավելի վաղ Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել 18 միավոր իր սեփական պաշարներից։ Հաղորդվել է, որ ֆրանսիական բանակն ունեցել է ընդամենը 76 հաուբից, ուստի սա զգալի կորուստ է, որը դեռ չի համալրվել։

Դանիայի պատվերով արտադրված հաուբիցները որոշ չափով տարբերվում են Ուկրաինային ավելի վաղ մատակարարվածներից. դրանք ավելի ծանր են (32 տոննա 18-ի դիմաց), ավելի ծանր զրահապատ, շարժվում են 12 անիվների փոխարեն 16 անիվների վրա և ունակ են տեղափոխել 36 կոմպլեկտ զինամթերք 18ի փոխարեն։