Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆրանսիացի քաղաքական գործիչը Զելենսկիին մեղադրել է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու ցանկության մեջ

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և «Արի Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Անյանը հայտարարել է, որ Փարիզը պետք է դադարեցնի զենք մատակարարել Ուկրաինային, որի նախագահը ձգտում է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսել: Այս մասին նա ասել է Sputnik-ին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է խորհրդարանականը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «զոհաբերում է» սեփական ժողովրդին, նա «ցանկանում է Եվրոպան ներքաշել Ռուսաստանի դեմ Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»: Դրա հետ մեկտեղ պատգամավորը Ուկրաինայի առաջնորդին «վտանգավոր» մարդ է անվանել։

Դյուպոն-Անյանը հավելել է, որ ֆրանսիական պետությանն անհրաժեշտ է «պահպանել անկախությունը դատողություններում, դառնա իրավարար և առաջարկի իր ծառայությունները, որպեսզի իսկապես վերականգնվի խաղաղությունը»: