ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Հանրապետության Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Այսօր ընդունել եմ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքեր։ Ես հայտարարեցի, որ հրատապ կարգով ֆրանսիական պատվիրակություն կգործուղվի Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար»,- գրել է Սեբաստիան Լեկորնուն։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր