Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆրանսիայում երաշտի պատճառով կաթնամթերքի գների բարձրացում է սպասվում

Ֆրանսիայում կաթնամթերքի գները, որոնք առանց այդ էլ  բարձր են, երաշտի պատճառով էլ ավելի կթանկանա։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով BFMTV-ին։

Ինչպես նշվում է, Ֆրանսիայում պատմական երաշտի հետևանքով ֆերմերներն ու անասնապահները կանգնել են լրջագույն խնդրի առջև՝ բավարար խոտ չկա կովերին կերակրելու համար։ Սա բացասական ազդեցություն կունենա կաթնամթերքի շուկայի վրա։

«Կաթնամթերքի գների բարձրացումը, որը նկատվում  է արդեն մի քանի ամիս, կշարունակի աճել», - ասել է Կաթնամթերքի տնտեսագիտության ազգային միջմասնագիտական ​​կենտրոնի (Cniel) տնտեսական տնօրեն Բենուա Ռուլին։

COVID-19 համաճարակի  և Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության հետևանքով առաջացած գնաճի պատճառով Ֆրանսիայում գները 2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի հունիսն աճել են՝ մացունի համար 4,5%-ով, կաթի համար՝   4,5%-ով , իսկ ահա կարագը թանկացել է 9,8%-ով, պանիրը՝ 5,2%-ով։