Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Freedom House. Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակմանը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկ ամիս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական անհրաժեշտության պաշարները սպառվում են: Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն աջակցել շրջափակման վերացմանը և առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը»,-նշում է Freedom House-ը։