Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գառնիկ Դավթյան. «Երեկ Լավրովի ասածը սովորական խոսակցականով հետեւյալն էր՝ ի՞նչ եք ուզում մեզանից, Արցախը դո՛ւք եք հանձնում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի գործող իշխանության դիրքորոշման մասին ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովի երեկ արած հայտարարությանը, ասաց. «Արդեն որերորդ անգամ է` ռուսական կողմը գաղտնազերծում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Նիկոլ Փաշինյանի կնքած պլանները: Երեկ Լավրովի հերթական խոսքն Արցախի ինքնորոշման իրավունքի եւ առհասարակ ապագայի վերաբերյալ ավելի ցցուն էր:

Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ վաղուց էր պարզ: Սրա մասին շատերս ենք խոսել եւ քանիերորդ անգամ ասել, որ դա Արցախը հանձնելու եւ դրանով իսկ աթոռը պահպանելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է: Դրա հետ բազմաթիվ գործողություններ են արվել` սկսած նշաձողի իջեցումից, ընտրությունների ժամանակ իր ընտրողներին խաբելուց, որ Հայաստանը լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը, ամեն բան անելու է, որ Հադրութն ու Շուշին դեօկուպացնի:

Այն պրոցեսները, որ  հիմա նա տանում է, նշանակում է, որ նա խաբել է ոչ միայն իր ընդդիմախոսներին, որոնք գիտեին, որ նա ստում է, այլ նաեւ իրեն ընտրողներին: Հետեւաբար, կարելի է համարել, որ առնվազն քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ վարչապետ է: Երեկվա Լավրովի ասածը սովորական խոսակցականով եթե ասենք, հետեւյալն էր՝ ի՞նչ եք ուզում մեզանից, Արցախը դուք եք հանձնում: Որովհետեւ այն, որ Հայաստանը երկար ժամանակ է, չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այլ խոսում է Ղարաբաղի հայության անվտանգության մասին, նույն ադրբեջանական թեզն է:

Ես այլեւս անիմաստ եմ համարում անընդհատ ասել, որ բացվում է Փաշինյանի դեմքը: Ով է նա իրականում, բոլորը շուտվանից գիտեն…»-ասաց Գառնիկ Դավթյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ