Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գարիկ Միսակյան. Իրանի դեմ ԱԹՍ-ների հարձակման պարագայում պետք է մի քանի կարևոր փաստ հաշվի առնել

Իրանագետ Գարիկ Միասակյանը գրում է.

«Իրանի դեմ ԱԹՍ-ների հարձակման պարագայում պետք է մի քանի կարևոր փաստ հաշվի առնել՝

Նախ այդ հարձակումները տեղի են ունենում  Իրանում Ադրբեջան կոչվող բռնապետության դեսպանատան վրա տեղի ունեցած դեպքերի ֆոնին՝ էլ ավելի մեծացնելով երկու պետությունների հարաբերություններում ստեղծված թշնամանքը։

Հարձակումները տեղի են ունենում Իրան-Արդրբեջան և Ադրբեջան-Իսրայել ամենաբարձր մակարդակներում տեղի ունեցած հեռախոսազրույցներից հետո, ինչն Իրանում արդեն իսկ, մեղմ ասած, կասկածելի են որակել։

Ուշագրավ է, որ նմանատիպ՝ գուցե և առավել հաջողված, ԱԹՍ հարվածներ հասցվել են Իրանին նաև նախկինում, սակայն վերջին դեպքերը  բավական հաջողված և ուռճացված մեդիա գրոհով են ուղեկցվել՝ որակելով դեպքեր որպես Իրանի դեմ «հատուկ ռազմական օպերացիա»: 

Հաշվի առնելով նաև նախկին փորձը և Ալիևի հանդգնության աճն, Իրանում ամենևին էլ չեն բացառում, որ այս պարագայում ևս ԱԹՍ-ները կարող են օդ բարձրացած լինեն Ադրբեջանական Հանրապետության տարածքից։ Իսկ նման պարագայում Իրանի դեմ ուղղված վերացական «հատուկ ռազմական օպերացիայի» պատասխանատվությունը կարող է կրել Ադրբեջանը»։