Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գազայից ավելի քան 160 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

«Իսլամական ջիհադ» խմբավորման զինյալները ուրբաթ երեկոյան Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 160 հրթիռ, որոնցից 130-ը Գազայի հատվածից թռել են Իսրայելի տարածք, որսացել է մոտ 60 արկ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է իսրայելական Kan ռադիոն։

Ըստ ռադիոկայանի՝ Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգը որսում է իսրայելական քաղաքների ուղղությամբ թռչող հրթիռների մինչև 95%-ը։ Իսրայելի բանակն արդեն երեք տասնյակ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող «Իսլամական ջիհադի» թիրախներին՝ խոցելով մոտ 40 թիրախ, այդ թվում՝ հինգ արձակման կայան, վեցական  զենքի արհեստանոց և պահեստ, ինչպես նաև մի քանի դիտակետեր։

Ըստ ռադիոկայանի՝ իսրայելցի զինվորականները պատրաստ են Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» դեմ գործողությանը, որը «կարող է տևել առնվազն մեկ շաբաթ», և այս փուլում հրադադարի շուրջ բանակցություններ չեն ընթանում։