Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գեղամ Գևորգյանը և Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հետ։

Հանդիպման ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել թվային շուկաներում մրցակցության խնդիրներին, մրցակցության ոլորտում շահերի պաշտպանությանը և հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրմանը, ինչպես նաև միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Իր խոսքում ՄՊՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի պաշտոնակցին ջերմ ընդունելության համար՝ վստահություն հայտնելով, որ երկու գերատեսչությունների միջև գործընկերությունը, որը մեկնարկել է դեռևս 2012 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրով, կշարունակի նոր թափով ընդլայնվել և զարգանալ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով